Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Ես

Ինչպես ազատվել հոգեկան գերլարվածությունից. harmonia.am

Ինչպես ազատվել հոգեկան գերլարվածությունից. harmonia.am

Ժամանակակից մարդուն շատ լավ ծանոթ է «սթրես» բառի նշանակությունը: Հավանաբար դուք նույնպես զգացել եք նրա բացասական ազդեցությունը: Հոգնածությունն ու գրգռվածությունը մեզ համար սովորական վիճակ են դարձել: Մեր գիտակցությունը լի է այն բացասական տպավորություններով, որոնք մենք ստանում ենք որոշակի հեռուստատեսային հաղորդումներից և ֆիլմերից, թերթերից և ամսագրերից, այնպիսի լարված և մտահոգ մարդկանց հետ շփումից, ինչպիսին մենք ենք:

 

Մեր ուղեղն ի վիճակի չէ ընկալել տարբեր տեսակի ինֆորմացիաների հոսքը, և այդժամ մենք ընկնում ենք դեպրեսիայի և հուսալքության մեջ, կորում է մտքի պարզությունը, ստեղծագործական էներգիան և ոգեշնչվածությունը: Մենք տառապում ենք դրանից և՛ հոգեպես, և՛ ֆիզիկապես. մեզ սպառված ենք զգում, կորցնում ենք քունը և ի վիճակի չենք լինում թուլանալ և մոռանալ կյանքի դժվարությունների մասին: Մենք մեր ջանքերն ուղղում ենք  այդ նեգատիվ վիճակը մեզնից վանելու վրա` դիմելով ստիմուլ հաղորդող տարբեր միջոցների՝ ամեն կերպ փորձելով զվարճանալ և շեղվել այդ ամենից: Երբեմն մեզ հաջողվում է հասնել մեր նպատակին և կարողանում ենք մի փոքր ժամանակահատված մեզ երջանիկ զգալ:

 

Մենք հանգստանում ենք, թվում է` բավարարված ենք կյանքից, բայց շուտով այդ ամենն անցնում է, ձանձրացնում է, և երջանկության, հանգստության ու բավարարվածության փնտրտուքները սկսվում են նորից: Մենք կրկին վազում ենք նոր տպավորությունների, զգացողությունների և հնարավորությունների ետևից: Սխալներ ենք թույլ տալիս, վերլուծում, կանխատեսում և այլն: Կյանքն անցնում է անընդմեջ շրջապտույտի մեջ:

Ինչպե՞ս վերադարձնել հավատը սեփական ուժերի հանդեպ, ինքնատիրապետման զգացումը և վերականգնել հոգեկան ներդաշնակությունը:

Եվ այսպես, ստորև ներկայացված են այն մեթոդները, որոնք կօգնեն ազատվել հոգեկան գերլարվածությունից.

 

1. Սթրեսի դեմ պայքարի կարևոր մեթոդ է համարվում կենտրոնացումը: Վարժությունները հնարավոր է կատարել գրեթե ամեն տեղ և ամեն պահի: Սկզբում ցանկալի է պարապել տանը. վաղ առավոտյան կամ երեկոյան, քնից առաջ, կամ, ավելի լավ է` տուն վերադառնալուց անմիջապես հետո: Դրա համար նստեք աթոռակի կամ սովորական աթոռի վրա, ձեռքերն ազատ դրեք ծնկների վրա, փակեք աչքերը և քթով հանգիստ շնչեք: Ձգտեք կենտրոնանալ նրա վրա, որ շնչվող օդը ավելի սառն է, քան արտաշնչվողը:

 

Իսկ հիմա կենտրոնացնող վարժությունների 2 տարբերակ.

 

Կենտրոնացում հաշվելու վրա: Մտովի դանդաղ հաշվեք 1-ից մինչև 10-ը և կենտրոնացեք դանդաղ հաշվելու վրա: Եթե ինչ-որ պահի մտքերը սկսեն ցրվել, և Դուք ի վիճակի չլինեք կենտրոնանալ հաշվի վրա, սկսեք հաշվել սկզբից: Հաշվարկը կրկնեք մի քանի րոպեի ընթացքում։

 

Կենտրոնացում բառի վրա: Ընտրեք որևէ կարճ բառ, որը Ձեզ մոտ առաջացնում է դրական էմոցիաներ կամ որի հետ հաճելի հիշողություններ են կապված: Օրինակ, դա կարող է լինել սիրելի մարդու անուն, կամ քնքուշ մականուն, որով Ձեզ դիմում էին Ձեր ծնողները մանուկ հասակում, կամ Ձեր սիրելի ուտեստի անվանումը: Կենտրոնացեք Ձեր ընտրած բառի վրա, որն այսուհետ կդառնա Ձեր անձնական կարգախոսը կենտրոնացման ժամանակ: Հենց այդպիսի կենտրոնացումն է նպաստում ամբողջ ուղեղային համակարգի հանգստությանը:

Հանգստա-կենտրոնացնող վարժությունները կատարեք մի քանի րոպե: Վարժությունները կատարեք այնքան, որքան  դա Ձեզ հաճույք է պատճառում: Ավարտելով վարժությունը՝ ձեռքերով հպվեք կոպերին, առանց շտապելու բացեք աչքերը և ձգվեք: Մի քիչ ևս հանգիստ նստեք աթոռի վրա: Նկատեք, որ Ձեզ հաջողվեց հաղթահարել ցրվածությունը:

 

2. Ինքնահրամանի մեթոդը կայանում է նրանում, որ գիտակցորեն ինքդ քեզ հարկադրում ես կատարել շատ դժվար գործողություններ`  վստահ լինելով, որ դրանք կկատարվեն: Ինքնահրամանի բանաձևն ունի բանավոր արտահայտություն: Հարկավոր է արտասանել  մի այնպիսի (երբեմն մի քանի անգամ) նախադասություն, որի մեջ կարտահայտեք այս կամ այն հոգեբանական դժվարությունը հաղթահարելու Ձեր ընդունակությունը: Սովորաբար դա արվում է լուռ կամ կիսաձայն, երբեմն էլ` բարձրաձայն: Օրինակ` այսպես. «Ես կարող եմ անել…: Ես պետք է հաղթահարեմ…», - և այլն: Սովորեք կրկնել ինքնահրամանի բանաձևն ինքներդ Ձեզ վրա վստահ լինելու զգացումով: Եթե Ձեզ սպասվում է կարևոր իրադարձություն, սկսեք աշխատել այդ բանաձևով մի քանի օր ևս, մինչև իրադարձության օրը, այլ ոչ թե հենց այդ օրը: Բացասական էմոցիաների ժամանակ հարցրեք ինքներդ Ձեզ. «Ի՞նչ դաս կարող եմ քաղել այդ իրավիճակից, որպեսզի ապագայում պատրաստ լինեմ նման դեպքերի: Ինչպե՞ս կարող եմ ինքնավստահություն ձեռք բերել, եթե նորից բախվեմ նման իրավիճակի»: Այդպիսի մոտեցումը սովորեցնում է գրագետ մոտեցում ցուցաբերել  նման իրավիճակներում և հնարավորինս խուսափել սթրեսներից:

 

3. Շնչառության կարգավորման մեթոդը կայանում է խորը շնչելու և նրան հաջորդող երկարատև արտաշնչելու հերթականության կրկնության մեջ: Հանգիստ, կարգավորված շնչառությունը նպաստում է հուզական հավասարակշռության ձեռքբերմանը:

 

Աբդոմինալ շնչառություն

 

Շատ պարզ և արդյունավետ մեթոդ է: Կատարեք 10 շնչառական ցիկլ (իսկ ավելի լավ է` 2 մոտեցումը 10 ցիկլով, միջանկյալ ընդմիջմամբ) հետևյալ կերպ.

  • Քթով դանդաղ ներշնչեք այնքան, մինչև փորը մաքսիմալ «փքվի»:
  • Պահեք շունչը մի քանի վայրկյան:
  • Դանդաղ արտաշնչեք բերանով կամ քթով, մինչև որ թոքերից ողջ օդը դուրս գա:
  • Կրկնեք ցիկլը:
  • Այս լիցքաթափման վարժությունը ոչ միայն հագեցնում է արյունը թթվածնով, այլև նպաստում է  ճիշտ շնչառության մշակմանը:

Շնչառական լիցքաթափումը յոգերի մեթոդով 

 

Սա շնչառական ռելաքսացիայի ամենահին մեթոդներից է և  մեթոդիկորեն հիշեցնում է աբդոմինալ շնչառությունը: Այն նույնպես հարկավոր է կիրառել 10 շնչառական ցիկլով ամեն մոտեցմանը, 1-3 մոտեցման մեջ ընդմիջումներով: Տեխնիկան այսպիսինն է.

  • Դանդաղ և խորը շնչեք քթով, մտքում հաշվելով մինչև 5-ը:
  • Պահեք շունչը, կրկին հաշվելով մինչև 5-ը:
  • Թոքերից ամբողջությամբ արտաշնչեք ողջ օդը բերանով կամ քթով՝ հաշվելով մինչև 5-ը:
  • Կատարեք 2 ներշնչում-արտաշնչում Ձեր սովորական ռիթմով:
  • Կրկնեք ցիկլը:

4. Մկանների թուլացման մեթոդը օգնում է ազատվել ոչ միայն հոգեկան, այլև ֆիզիկական լարվածությունից: Սրա նպատակը մկանների կամ վերջույթների ծանրության և ջերմության զգացողություն առաջացնելն է: Հենց  ջերմության ու ծանրության զգացողություններն են  բնութագրում թուլացումն ու հանգստությունը:

 

Մկանային լիցքաթափման տեսության հիմքում ընկած է այն համոզմունքը, որ մարդու միտքն ու մարմինը փողկապակցված են: Ենթադրվում է, որ նյարդային լարված վիճակում գտնվող մարդը նաև մկանային լարվածություն է զգում, և հակառակը՝ նյարդային լարված վիճակում գտնվող մարդը սկսում է մտավոր լարվածություն զգալ: Հետևաբար, մարմինը թուլացնելու համար նախ հարկավոր է մտովի թուլանալ, քանի որ հոգեկան թուլացումը հանգեցնում է ֆիզիկական, մկանային թուլացմանը: Այս վերջին եզրակացության իրականացմամբ էլ զբաղվում է ռելաքսացիան: Այս մեթոդները գերազանց օգնում են ազատվել հոգեկան գերլարվածությունից և ապրել  ներդաշնակության մեջ:

Սկզբնաղբյուր. harmonia.am
Լուսանկարը. psycabi.net
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Կարմայի կանոնները. urolog.am
Կարմայի կանոնները. urolog.am

Ինչպե՞ս բարելավել կյանքի որակը:


Կարման, դա մարդու կողմից կատարված արարքներն ու դրանց հետևանքներն են, որոնք կազմում են նրա ճակատագիրը...

Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am
Նյարդաբանները հասկացել են, թե ինչո՞ւ ժամանակը երբեմն աննկատ է անցնում. armeniamedicalcenter.am

Ժամանակի զգացողությունը սուբյեկտիվ բնույթ է կրում և կարող է փոփոխվել՝ կախված իրավիճակներից: Օրինակ, երբ մարդ ուրախ է՝ ժամանակը թռչում է. իսկ տխուր վիճակում ամեն րոպեն ձգում է երկար: Ինչպես նշում է Live Science-ը...

ԼՈՒՐԵՐ: Հոգեկան առողջություն
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար». facebook.com/tachararoghjutyan/
Մի փիլիսոփա ասել է.«Ես որոշեցի երջանիկ դառնալ, որովհետև դա օգտակար է առողջության համար».  facebook.com/tachararoghjutyan/

Ընդհանրապես պետք է սովորություն դարձնել դժվարություններին վերաբերվել թեթև և թույլ չտալ, որ դրանք մինչև վերջ թափանցեն հոգու խորքերը, որովհետև ամենածանր իրավիճակն էլ անցողիկ է և ի վերջո ժամանակի ընթացքում մոռացվում է, բայց այն...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը
Որքա՞ն է Ձեր բիոլոգիական տարիքը

Օրգանիզմի մորֆոլոգիական և ֆիզիոլոգիական զարգացումը ներկայացնում է մարդու բիոլոգիական տարիքը: Սա բժշկական տեղեկատուներում է ձևակերպված: Իսկ դա նշանակում է, որ տարիքի մասին միայն կարելի է խոսել առաջնորդվելով օրգանիզմի վիճակից...

Առողջ ապրելակերպի հիմունքները
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am
Ինչու են հաջողակ մարդիկ ամեն օր նույն հագուստը կրում. 168.am

Երբևէ մտածե՞լ եք այն մասին՝ որքան ժամանակ եք կորցնում առավոտյան՝ որոշելով՝ ինչ հագնել: Դրա հետևանքով հաճախ ուշացել եք դասից կամ աշխատանքից:  Yaamililarder.ru-ի հաղորդմամբ՝ մենք շատ արժեքավոր վայրկյաններ ենք ծախսում...

Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com
Հոգեբանին հաճախ տրվող հարցեր. izmirlianmedicalcenter.com

1.  Ո՞վ է հոգեբանը:

Հոգեբանը զբաղվում է հոգեբանական  բնույթի խնդիրներով և աշխատում է առողջ մարդկանց հետ ՝ նևրոզներ, վախեր կյանքի դժվար...

Հոգեկան առողջություն
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը
Որտեղ են կուտակվում բացասական հույզերը

Մի տեսություն կա, որի համաձայն` ցանկացած հիվանդություն` հարբուխ թե քաղցկեղային ուռուցք, բանականությունը, մարմինն ու հույզերը միավորող համակարգում առաջացած խանգարման ազդանշան է...

Հոգեկան առողջություն
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am
Խառնաշփոթի նկատմամբ սերը կրեատիվության նշան է. հոգեբաններ. 1in.am

Կարգուկանոնը սեղանին մարդուն մղում է ճիշտ սնվելու և նրան ստիպում է ավելի առատաձեռն լինել, իսկ խառնաշփոթը կրեատիվ գաղափարներ է ծնում: MED Daily-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են ամերիկացի գիտնականները...

ԼՈՒՐԵՐ: Ես և աշխատանքը
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am
Գիտնականները պարզել են, թե ինչու են խելացի մարդիկ դժվար սիրահարվում. mediamag.am

Mediamag.am-ը առաջարկում է հետաքրքիր մտորում, որը թույլ կտա մի նոր հայացք գցել սովորական դարձած իրերին։ Եվ այսպես, ինչո՞ւ է խելացի մարդկանց համար այդքան դժվար գտնել երկրորդ կեսին...

Սեր, հարաբերություններ, ընտանիք
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am
Մանրուքները նույնպես կարող են շատ բան պատմել. 1in.am

AdMe-ն ներկայացնում է 9 մանրուք, որոնք մարդու մասին շատ բան կպատմեն...

Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru
Գիտնականներ. որքան ժամանակ արժե նայել մարդու աչքերին. sedablog.ru

Բրիտանացի գիտնականները նոր հետազոտության արդյունքում բացահայտել են, թե որքան կարող է լինել տեսողական շփման լավագույն տևողությունը: Մասնավորապես, հետազոտողների կողմից կատարված սոցհարցումը ցույց է տվել...

Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am
Մարդու քայլվածքը կպատմի, թե նա որքանով է ագրեսիվ. news.am

Մարդու քայլվածքն արտացոլում է նրա բնավորությունը եւ այն, թե նա որքանով ագրեսիվ կարող է լինել: Այդ մասին պատմել են University of Portsmouth-ի գիտնականները (Մեծ Բրիտանիա)...

Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am
Որոնք են ամուրի կյանքի առավելությունները. հոգեբաններ. 1in.am

Ամերիկացի հոգեբանները պարզել են ամուրի կյանքի հիմնական առավելությունները: Նրանց կարծիքով՝ միայնակ մարդիկ վարում են ավելի հագեցած սոցիալական կյանք, ինչպես նաև նրանց մոտ ավելի նկատելի է հոգեբանական....

Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am
Ինչպես չվախենալ որոշում ընդունելուց. 1in.am

Ինչպես սովորել չվախենալ որոշումներ ընդունելուց և ընդունել ճիշտ որոշումներ, ներկայացնում է healthinfo.ua-ն: Նախ պետք է ձեզ համար հստակեցնեք այն, որ ընդունած որոշման մեջ  չսխալվեք, հնարավորինս արդյունավետ ելք ապահովեք...

Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am
Կյանքում հաջողությունը կանխագուշակել են գեներով. 1in.am

Գիտնականները պարզել են, որ գենոմում փոքր շեղումները մասամբ թույլ են տալիս կանխագուշակել հեղինակավոր աշխատանք և բարձր եկամուտներ ունենալու մարդու հնարավորությունները: Այդ մասին հետազոտությունը...

ԼՈՒՐԵՐ: Գենետիկա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ